Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել. ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն

«Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը հայտարարել է՝  Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը։

«Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը։

Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»,- նշել է Փափազյանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Դավիթ Փափազյանի նկատմամբ։

Դավիթ Փափազյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածի հատկանիշներով՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը (457-րդ հոդված), առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով (296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր) և մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս (277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ)։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։