ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շատ նորություններ լսեցինք»․ ինչ է պատմում անհետ կորած զինծառայողի հարազատը

Ազգային ժողովում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հանդիպումը ԱԺ-ում տևեց մոտ 4 ժամ։

«Հույսեր ունենք, հույսներս չենք կորցնում, սպասում ենք հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա մեկ ամիս հետո խորհրդարանում»,- լրագրողների հետ զրույցում նշեց հարազատներից մեկը՝ չցանկանալով ներկայանալ։

Հարցին՝ նորություն լսեցի՞ք այս հանդիպման ժամանակ, նա արձագանքեց․ «Այո՛, շատ, լսեցինք, բայց չեմ կարող բարձրաձայնել։ Բավարարվածություն չկա, բայց կան ինչ-որ շարժեր։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, մեկ ամիս հետո կլինի նորից հանդիպում»։

Նշենք, որ հանդիպմանը ներկա էին զինվորական դատախազը, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, Քննչական կոմիտեի նախագահը, ԱԱԾ տնօրենը, Մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանության փոխնախարարը, ընդդիմադիր պատգամավորները, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Նիստը վարում էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։