Շատ հիասթափվեցի և տխրեցի

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․

05.10.2025թ, Ռուսաստան, Մոսկվա, Հայ առաքելական Սուրբ Եկեղեցի:
Եկեղեցու պատին տեղադրված պաստառն ազդարարում է, որ ՀԱԵ-ն, գոնե` վերջինիս ռուսաստանյան թեմը, պահանջում է ազատ արձակել Կարապետյան Սամվելին: Դեմ չեմ: Ավելին` կողմ եմ, սակայն …
Ինչու՞ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, գոնե` վերջինիս ռուսաստանյան թեմը, չի պահանջում ազատ արձակել Միքայել և Բագրատ Սրբազաններին: Խնդիրն առերևույթ պարզ է: Ամենայն հավանականությամբ, Կարապետյան Սամվելը ֆինանսավորել է Մոսկվայում հայ եկեղեցուն, հետևաբար` վերջինիս ազատ արձակելու պահանջն արդիական է եկեղեցականների համար: Ի տարբերություն Կարապետյան Սամվելի, Միքայել և Բագրատ Սրբազանները, թեպետ ամենաբարձր դիրքերն ունեն ՀԱԵ-ում, այնուամենայնիվ, չունեն այն հնարավորությունները, որոնք ունի Կարապետյան Սամվելը:
Փաստորեն … Եզրակացության փոխարեն նշեմ, որ շատ հիասթափվեցի և տխրեցի:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։