Շատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում. ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ թվեր չեմ նշի. Սուրեն Պապիկյան

Հայաստանում շատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ խոսքը հազարների մասին է, բայց ինքը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, կոնկրետ թվեր չի նշի։

Հիմա, ըստ Պապիկյանի, ընդունելով կրճատ զինվորական ծառայության մասին նախագիծը՝ հնարավորություն կտրվի, որ այն քաղաքացիները, ովքեր, անվտանգությունից ելնելով, փորձել են տարբեր ճանապարհներով բանակից ազատվել, բոլորի հետ հավասար ՀՀ ԶՈՒ-ում գոնե կրճատ ժամկետով ծառայություն անցնեն։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, թե սա չափազանց զգայուն ու կարևոր հարց է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։