Շարունակվում ընտրովի արդարադատության ամոթալի պրակտիկան․ մի դեպքում՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացնում, մյուս դեպքում՝ իմ ազատ արձակման դեմ ներկայացվում է վճռաբեկ բողոք․ Ռուբեն Մխիթարյան

Այսօր հերթական անգամ տեսնում ենք, թե ինչպես է ՀՀ-ում շարունակվում ընտրովի արդարադատության ամոթալի պրակտիկան։ Այս մասին գրել է փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։

«Մի դեպքում՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացնում՝ նրան կրկին կալանավորելու պահանջով, մյուս դեպքում՝ իմ ազատ արձակման դեմ ներկայացվում է վճռաբեկ բողոք։

Սա արդեն իրավական գործընթաց չէ։ Սա քաղաքական հաշվեհարդար է։ Սա ճնշում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն ենթարկվում գործող իշխանական կամքին։

Երբ նույն դատախազությունը տարբեր մարդկանց նկատմամբ կիրառում է տարբեր չափանիշներ՝ սա ոչ թե արդարադատություն է, այլ ընտրովի պատժամիջոցների համակարգ։

Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան։

Մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն։

Եվ այդ օրը շատ ավելի մոտ է, քան թվում է նրանց, ովքեր այսօր չարաշահում են իշխանությունը»,-գրել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։