Շակիրան մտել է Գինեսի ռեկորդների գիրք

Շակիրան պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է։ Կոլումբիացի աստղը ռեկորդ է սահմանել՝ որպես բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ ունեցող լատինական արտիստը, հաղորդում է Billboard-ը։ Նրա համաշխարհային շրջագայությունը «Las Mujeres Ya No Lloran» («Կանայք այլեւս չեն լալիս») մեկնարկել է 2025 թվականի փետրվարին և շարունակվում է մինչև 2026 թվականը:

Այս ընթացքում Շակիրան.
վաճառել է 3,3 միլիոն տոմս
տվել է 86 համերգ
վաստակել է 421,6 մլն դոլար
Այսպիսով, երգչուհին շրջանցել է նախորդ ռեկորդակիր Լուիս Միգելին, ում հյուրախաղերը, 2,9 միլիոն վաճառված տոմսով, հավաքել են 409,5 միլիոն դոլար։ Նրանից առաջ Bad Bunny-ն առաջատարն էր իր World’s Hotest Tour-ով (314,1 միլիոն դոլար և 1,9 միլիոն տոմս):

Ռեկորդը պաշտոնապես սահմանվել է 2025 թվականի դեկտեմբերի 11-ին, երբ Շակիրայի հյուրախաղերի եկամուտը գերազանցեց 410 միլիոն դոլարը։ Եվ սա դեռ վերջը չէ. 2026 թվականին երգչուհին ինը համերգ է նախատեսում։

Արտիստն ինքն է խոստովանել, որ այս պահն իր համար առանձնահատուկ էր։ «Այս ռեկորդը գերազանցելն ինձ համար մեծ իրադարձություն է, հատկապես, եթե հաշվի առնենք, թե քանի մեծ արտիստներ պատմականորեն շրջագայել են Լատինական Ամերիկայում և Իսպանիայում: 30 տարվա մարտերով և մարտահրավերներով լի կարիերայից հետո նման պահ ապրելն ուղղակի անհավանական է: Ես հավերժ երախտապարտ եմ իմ երկրպագուներին իրենց հավատարմության և կրքի համար: Առանց նրանց, ես աշխարհում ամենալավը չէի լինի:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։