Search
Close this search box.

Շահրամանյանը՝ արցախցիներին թիրախավորելու մասին

Please enter a valid URL

յսօր ՀՀ տեղեկատվական դաշտում է տեռոր է տիրում։ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ մեկնաբանելով քննչական կոմիտեի` երեկ տարածած հաղորդագրությանը։

«ՀՀ-ում պետք է կարգավորվի տեղեկատվական դաշտի գործունեությունը, լրագրողների աշխատանքը, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համար պատասխանատվության հարցը․․․Դիմում եմ ՀՀ Ազգային ժողովին` ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որոնք հնարավորություն կտան պաշտպանված լինել ՀՀ բոլոր քաղաքացիներին և Հայաստանում ապրող բոլոր մարդկանց»,- նշեց Շահրամանյանը։

Նա հավելեց, որ ՔԿ-ի հաղորդագրությունից բացի բազմաթիվ տեղեկություններ են շրջանառվում նաև ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ՝ ծանր և առանձնապես ծանր։ Կոչ արեց ուժային կառույցներին հետամուտ լինել, բացահայտել դրանց իսկությունը։