Սղարանի կոտրվելու հետևանքով մաhացած երեխան արցախցի էր

Հոգեբան Օքսանա Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Ես չէի ուզում առաջինը լինեի, ով կհայտներ այս լուրը։ Ես չէի ուզում սա գրեի, ես այլ բան էի ուզում գրել…
Գրեցի ջնջեցի…նորից ու նորից…ջնջեցի…
Համարձակություն գտա, որպեսզի կարողանամ մտքերս հավաքեմ ու շարադրեմ։
Մեր փոքրիկ արցախցին:
Այո, լքեց մեզ, լքեց մեր հրաշք Արոկան (Արայիկ Սարգսյանը)։
Նա 6 տարեկան էր՝ մաքուր, բարի, անսահման սիրո մարմնացում։
Նրա ժպիտը, աչքերի փայլն ու հոգու մաքրությունը, միշտ կմնան մեր սրտերում։
Շնորհակալ ենք բոլորիդ՝ ձեր աղոթքների, ձեր սիրո, ձեր ուժի ու աջակցման համար։
Յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր աղոթք հասնում էր նրան»։
Ավելի վաղ նա մանրամասնել էր, որ երեխան բարձրացել էր սղարանը, որ սղար (հին, խորհրդային ժամանակվա սղարան էր, իրենց շենքի բակում): Բայց սղարանը կոտրվում է և ուղիղ հարված տալիս գլխին։ Երեխան ծայրահեղ ծանր վիճակում նա հայտնվում է հիվանդանոցում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։