Սեյրան Օհանյանն առողջական խնդիրներ ունի․ նրա բացակայությամբ պայմանավորված՝ նիստը հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ «Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը:
Սեյրան Օհանյանը նիստին ներկա չէ, նշվեց, որ նա առողջական խնդիրներ է ունեցել՝ շաքարային դիաբետ, և ստացիոնար բուժում է անցնում։
Դատավորը հայտնեց, որ նրա բացակայությամբ նիստը հնարավոր չէ շարունակել։

Գործով անցնող բոլոր անձանց ներկայացվել է մեղադրանք, ըստ որի պաշտոնեական լիազորությունների չարաշահումն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։