Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ մի քանի հոդվածներով

Դատախազը որոշում է կայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը)։

Քննիչը մեղադրանք է ներկայացրել Սեյրան Օհանյանին, սակայն վերջինս չի ընդունել այն և հրաժարվել է ցուցմունք տալուց։ Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք՝ Սեյրան Օհանյանը հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ առողջական խնդիրներ ունի։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։