Music Fest with Coca-Cola 2025-ի շրջանակում ելույթ չի ունենա Սևդալիզան:
Նշենք, որ նրա մասնակցությունը միջոցառմանը մեծ աղմուկ էր ստացել հայ հասարակության շրջանում, որից հետո կազմակերպիչները որոշել են չեղարկել նրա մասնակությունը:
Մի շարք օգտատերեր, բլոգերներ գրառումներ էին կատարել՝ պահանջելով փառատոնի կազմակերպիչներից չեղարկել երգչուհու ելույթը։ Նրանց վրդովեցրել է այն, որ իր «Մեսիա» երգի (ու ոչ միայն) տեսահոլովակում երգչուհին բացահայտ ծաղրում է քրիստոնեական արժեքները։