Սևանի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդի մասունքները

Օրեր առաջ Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորս Իշխան Աբրոյանի մասունքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է վարդենիկցի գյուղատնտես Արտուշ Խաչատրյանը։
2022թ. մայիսի 6-ին Վարդենիկ գյուղից Ավետիք Սևոյանը և Իշխան Աբրոյանը լիճ էին դուրս եկել ձկնորսության համար։ Եղել էին հին, ալյումինե փոքր նավակով, եղանակն էլ խիստ անբարենպաստ էր եղել՝ քամի, ալիքներ։ Նավակը շրջվել էր, և երկուսն էլ խեղդվել էին։ «Ավետիքի մարմինը մի քանի ամիս անց գտան․ իրենք ջուր էին դուրս եկել Զոլաքարի տակ, մարմինը գտել էին Արծվանիստի հատվածում, էլի պատահական ջուրը մարմինն ափ էր հանել։ Իսկ Իշխանի մարմինը չէին գտնում։ Մենք ամիսներով ման եկանք, անգամ Ռուսաստանից հատուկ սարքեր բերեցինք, որոնք Սևանա լճի հատակն էին ցույց տալիս։ Ամբողջ ԱԻՆ-ը, Սևանի բոլոր ձկնորսները ման էին գալիս Իշխանին, էդպես չգտան»,- պատմել է Արտուշը։ Իշխանի մասունքներն ափում հանգստացողներն են գտել։ «Մասունքների հետ նաև կոշիկն էր, մայրը հաստատեց, որ որդունն է, իսկ մասունքները տարան դատաբժշկական փորձաքննության, այդպես վերջնականապես հաստատվեց, որ Իշխանին են»,- ասել է Արտուշը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։