ՔՊ-ի թեկնածու Սևակ Միքայելյանի վերաբերյալ ամենաուշագրավ հրապարակումները կապված են համայնքային գնումների և նրա ընտանիքի բիզնեսի հետ

Հրազդանում 2 կուսակցություն է մասնակցում ընտրապայքարին․ «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հայ հեղափոխական դաշնակցությունը»։ Համայնքն ունի 40 հազար 265 ընտրող։

ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Հրազդանի գործող համայնքապետ Սևակ Միքայելյանը, նա ԱԺ պատգամավոր և Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանի որդին է։ Սևակ Միքայելյանի վերաբերյալ ամենաուշագրավ հրապարակումները կապված են համայնքային գնումների և նրա ընտանիքի բիզնեսի հետ։

«Հետք»-ի տվյալներով՝ 2022-2024 թվականներին Հրազդանի համայնքապետարանը մոտ 156 մլն դրամի գազ է գնել Միքայելյանի եղբորը՝ Մեխակ Միքայելյանին պատկանող «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ից։ Ընկերությունն այդ մրցույթներում եղել է միակ մասնակիցը։ Միքայելյանի ընտանիքի հետ կապ ունեցող «Հրազդանի ՃՇՇՁ» ընկերությունը ևս համայնքից ստացել է հարյուրավոր միլիոն դրամների ճանապարհաշինական պայմանագրեր։

Այս գնումների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024-ին Սևակ Միքայելյանին տուգանել է 300 հազար դրամով՝ շահերի բախման վերաբերյալ օրենքով պահանջվող հայտարարությունը չներկայացնելու համար։ 2025-ին համայնքապետարանը «Լարգո-Վինչից» ևս 54 մլն դրամի գազ է գնել։ «Հետք»-ի հաշվարկով՝ 2022-2025 թվականներին համայնքապետի եղբոր ընկերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը հասել է շուրջ 209.5 մլն դրամի։ Այս անգամ Միքայելյանը նախապես տեղեկացրել է ԿԿՀ-ին և հրապարակել շահերի բախման վերաբերյալ հայտարարություն։

Հրազդանում ՀՅԴ-ի ցուցակը գլխավորում է Վարդան Գևորգյանը։ Նա ընդգրկված է եղել նաև կուսակցության 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։