ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը դատարանը երկրորդ անգամ մերժեց. լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։
Նա նշեց, որ նույն պատճառաբանությունն էր, նույն հիմնավորումները։ «Դատարանի այս կազմը ևս գտավ, որ նման անհրաժեշտությունը բացակայում է»,-ասաց նա։
Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօր հրավիրվել էր հրատապ նիստ՝ քննարկելու դատախազի միջնորդությամբ նախագահի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Նշվում էր, որ դատախազը, իբր, «օպերատիվ» տվյալներ է ստացել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է լքել Հայաստանը։




