«Սերժ Սարգսյանի մոտեցումը հետևյալն է՝ կամ ես կվերադառնամ իշխանության, կամ Նիկոլը կմնա». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրագրող Կարպիս Փաշոյանի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է ամենաշատը քննադատում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ասել է. «Որովհետև ինքը հիմնական դերակատարն է ընդդիմության կոլապսի, միայն Գյումրիում չէ, ամբողջ Հանրապետությունում: Հիմա թող Հանրապետականները հարձակվեն, այդ հարձակումն արդեն խոսում է այդ մասին: Վերջերս ի՞նչ ասացի, ասացի՝ Սերժ Սարգսյանի մոտեցումը հետևյալն է՝ կամ ես կվերադառնամ իշխանության, կամ Նիկոլը կմնա»: Դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի ուզում գա իշխանության, նշել է. «Էդ մարդը հայտարարել էր նաև, որ չի լինելու վարչապետ, որ ինքն է լինելու Երևան-Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղևորը, որ ՀՀ-ն դառնալու է սպիդի բուժման կենտրոն, որ ԵՄ է գնում, մի գիշերում մտանք ԵՏՄ… Է, լավ էլի»: Մյուս հարցին՝ իսկ Ռոբերտ Քոչարյանն ինչ ասել, արե՞լ է, պատասխանել է. «Մեծամասամբ՝ այո: Քոչարյանը տղամարդ ղեկավար է: Ղեկավարը պետք է տղամարդ լինի, ոչ թե ճղճղան, ինչպես ոմանք»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։