ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168-ը մեկնաբանություն է խնդրել մարտի 25-ին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հերթական պոռթկումների վերաբերյալ՝ ուղղված բանավեճի իր առաջարկը մերժած ՀՀ նախկին երեք նախագահներին:
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են. «Իր աղետալի գործունեությանը տրված բոլոր գնահատականներից՝ ազգային անվտանգության վտանգի աստիճանի հասած նրա հոգեվիճակն ամենաշատը վատթարանում է կապիտուլյանտ բնորոշումից:
Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը երեկ խղճուկ կապիտուլյացիայի ենթարկվեց նաև բանականության ու բարոյականության հետ անհավասար պայքարում:
Նրա հոգեկան անհավասարակշիռ վիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև իր իսկ պատճառով հաստատված ռազմաքաղաքական անհավասարակշռության հայելային արտացոլումն է, որը կապիտուլյանտը չի կարողանում թաքցնել Ալիևի պարտադրած ցածր նշաձողի ծանրության տակ մնացած վախերի պատճառով:
Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը:
Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել»: