Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը՝ նշելով, որ նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել փետրվարի 24-ին․ դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել է միջնորդությունը։

«Նախաքննական մարմինը 2026 թվականի փետրվարի 24-ին միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նույն օրը Դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ա.Սարգսյանին հայտնաբերելու եւ ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քնարկվելու է դատարանի կողմից»,–հայտնեցին դատարանից։

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա, հանդիսանալով 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը, 2001-2018 թվականներին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։