Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ազատ արձակվեց ՔԿՀ-ից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, ազատ է արձակվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՔԿՀ մամուլի ծառայության ղեկավար Նոնա Նավիկյանը։
Նա նշեց, որ Նարեկ Սարգսյանը ազատ է արձակվել պատժի կրումից հետո։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից հետախուզման մեջ գտնվող՝ Չեխիայում որպես Ֆրանկլին Գոնսալես ներկայացող Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան և կալանավորվել։

2021 թ–ի հունիսին Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Քանի որ Նարեկ Սարգսյանն այդ պահին արդեն որոշակի ժամանակ գտնվում էր անազատության մեջ, ուստի նրան մնաց անազատության մեջ մնալ 3 տարի 6 ամիս։

Նարեկ Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 268-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 38-131 հոդվածի 2-րդ մասին 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ մասերով (մարդուն առևանգելը) նախատեսված արարքների կատարման մեջ։