Սեպտեմբեր 13, 2022 թվական․ այս օրն ամենաարյունալին դարձավ 44-օրյա պատերազմից հետո։ Այդ օրն Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ։ Ըստ վերլուծաբանների, նպատակը Սյունիքով անցնող և Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի գրավումն էր, ինչը կանխվեց։ Երկօրյա մարտերի հետևանքով Հայաստանը տարածքային և մարդկային կորուստներ ունեցավ։
Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ օրերին հայկական կողմը 224 զոհ տվեց։ Հայաստանը կորցրեց 64 կմ² Ջերմուկում, 10 կմ²՝ Գեղարքունիքում և շուրջ 20 կմ²՝ Սյունիքում։ Նշենք, որ ընդհանուր՝ տարբեր ժամանակահատվածներում, Ադրբեջանը ՀՀ-ից օկուպացրել է 200 կմ² տարածք։
Հայաստանի իշխանություններին 3 տարի է՝ չի հաջողվում թշնամու զորքերը հեռացնել Հայաստանի ինքնիշխան տարածքից։