Սեպտեմբերից ստիպելու են, որ մարդիկ հրաժարվեն իրենց մեքենաներից և օգտվեն «բարեփոխված» տրանսպորտից. ավագանու անդամ

Երևան քաղաքի կառավարման ղեկին պատահաբար հայտնվածները որոշել են, որ մինչ դասապրոցեսները սկսվելը պետք է քաղաքի երթևեկության մեջ փոփոխություններ անեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Քաղաքի տեղաշարժը կոլապսի ենթարկած ու տրասնպորտային բարեփոխումը տապալածները՝ գտել են «լուծում»։

Սեպտեմբերից իրենց անհեռատես քայլերով ստիպելու են քաղաքացիներին, որ սեփական մեքենաներով տեղաշարժվողները հրաժարվեն դրանցից ու օգտվեն «բարեփոխված» տրանսպորտից։

Միակ նպատակը՝ քաղաքի բեռնաթափումը, որը ձախողել են ու կանգնել կոտրած տաշտակի առաջ։

Հ.Գ Հա մեկ էլ , որ որոշել եք էլէկտրական մեքենաների համար էլ սահմանեք կարմիր գծերի վճար, հիշեցում դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ»,- գրել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։