ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հիմք ընդունելով ՀՀ-ում բնակվող արցախահայության իրավիճակը, ՀՀ-ում ապրել ու աշխատել ցանկացող արցախցիների պահանջներն ու առաջարկությունները՝ մենք, կազմակերպչական խմբի կողմից ընդունված որոշման համաձայն, նպատակահարմար ենք գտնում ստեղծել «Արցախ համայնք» վերկուսակցական մարմին, որի կազմում կընդգրկվեն ծնունդով և արմատներով արցախցիները, ինչպես նաև համակրող անձինք:
Դիմում ենք բոլոր արցախցիներին, Արցախի բոլոր ՀԿ-ին և քաղաքական կուսակցություններին՝ աջակցել և համագործակցել նոր ստեղծվող Արցախ համայնքին:
Հաշվի առնելով անցյալի դասերը և որևէ դրական արդյունք արձանագրելու նպատակով համայնքի ստեղծման հիմք ենք համարում հետևյալ սկզբունքները:
1. Վեր դասել Արցախի և արցախցիների շահերը անձնական, կուսակցական, ընտանեկան և խմբակային շահերից։
2. Ունենալ կատարված սխալների հանդեպ պատասխանատվության կարողություն:
3. Կարողանալ անցյալում թողնել անձնական ամբիցիաները /պատվամոլությունը/:
Համարում ենք, որ այս հայտարարությունը անպատասխան չի մնա, և կգտնվեն անհատներ ու կազմակերպություններ, որոնք կկարողանան ինքնակազմակերպվել հանուն մեր ու մեր սերունդների ապագայի։
Կազմակերպչական խումբը պատրաստ է մասնակցելու անձնական ու կազմակերպչական քննարկումների բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հանուն արցախցիների և Արցախի ապագայի:
Կոնտակտային տվյալներ
Էլ․ փոստ՝ [email protected]
Հեռախոս՝ +374 94 012 155
+374 55 200 373