ՍԴ-ն հրապարակեց ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցով որոշման եզրափակիչ մասը

ՍԴ-ն հրապարակեց ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցով որոշման եզրափակիչ մասը։

ՍԴ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել՝ նշելով․ «10.03.2026թ. Սահմանադրական դատարանն ավարտեց «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Գ» ԿԵՏԻ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2.1-ԻՆ ՄԱՍԻ, 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-3-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» գործով քննությունը, և Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու համար: Այսօր հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը, որի եզրափակիչ մասում նշվում է.
Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց .

1. «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
3. «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 1-ին, 2 և 3-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը։
4․ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
5. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Մյուս մասերով գործի վարույթը կարճվել է:

Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում»։ Հիշեցնենք, որ «Տաշիր» գրուպի սեփականատեր, բարերար Սամվել Կարախետյանի՝ ի պաշտպանություն ՀԱՍԵ արված հայտարարություններին հաջորդել են իշխանությունների կողմից ՀԷՑ-ը խլելու օպերացիան՝ զուգորդված նաև գործադիրի ղեկավարի հայտարարություններով։ Ընդ որում, գործարարի պաշտպանությունը եկեղեցուն իրավապահները «գնահատել» են որպես «իշխանության յուրացման կոչ» և կալանավորել նրան։ ՔՊ-ն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում մշակեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը հնարավորություն է տալիս գործադիրին վերցնել ՀԷՑ-ի կառավարումը: ՔՊ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթը հենց ՔՊ-ի կողմից էլ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ 24 ժամվա ընթացքում: Մասնագիտական համայնքը մտահոգված է՝ գույքերի պետականացման իրավական և իրավաչափ որևէ գործիքակազմ չկա և չի էլ կարող լինել, իսկ եթե Նիկոլ Փաշինյանի կողմից է հայտարարվում այդ գործընթացի մասին, ապա դա ոչ այլ ինչ է, քան՝ «բիզնես խլելու» գործընթաց և սահմանադրական կարգի տապալում, ինչն անընդունելի է իրավական պետությունում։ Ավելին, մասնագիտական հանրությունը վստահ է, որ այս գործընթացը, որն ի սկզբանե քաղաքական է, տապալված է՝ միջազգային ատյաններում և որ վաղ, թե ուշ՝ այս գործընթացի հետևանքով հերթական վճիռն է լինելու՝ ընդդեմ ՀՀ-ի, իսկ ֆինանսական բեռը տարածվելու է ՀՀ հարկատուների վրա, այսինքն՝ այս իշխանությունների ապօրինությունների բեռը տարածվելու է քաղաքացիների վրա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։