«Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ գնալու է Էջմիածին, հոգևոր հավաք է իրականացնելու, նաև չի հրաժարվում Վեհափառին վեհարանից ազատելու մտքից։ Դուք սատարո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին՝ այս հարցում»,- հարցրել են լրագրողները՝ դիմելով Ստեփան Ասատրյանին, ով այսօր կարգալույծ էր հռչակվել։ «Եթե այսօր՝ մինչև երեկո, իրենք, էն ինչ որ գրել և ստորագրել են, չփոխեն՝ այո, սատարելու եմ։ Եվ արդեն պարզ է դառնում, որ այն, ինչ ասում է ՀՀ վարչապետը, ճիշտ է ասում, իսկ ես ճշմարտության կողքին եմ։ Այո, սատարելու եմ ՀՀ վարչապետին»,- պատասխանել է նա: