Սանկտ Պետերբուրգում մաhացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին. Mash

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել փախուստի դիմած Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Ավագյանին անգիտակից վիճակում գտել են զուգարանում, նա այնտեղ է եղել մոտ 50 րոպե։

Հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուրգի դատարանում սեպտեմբերի 23-ին պետք է որոշվեր նախկին բարձրաստիճան պաշտոնյա Բորիս Ավագյանի խափանման միջոցը։ Սակայն դատական նիստից առաջ նա, ըստ հաղորդումների, խնդրել է դուրս գալ ծխելու և փախուստի է դիմել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա թաքնվում է Հայաստանի հյուպատոսարանում` Սանկտ Պետերբուրգում։ Քանի որ հյուպատոսարանը համարվում է օտար պետության տարածք, ռուսական իրավապահները չեն կարող մուտք գործել առանց դիվանագիտական համաձայնության։

Ըստ տեղեկությունների՝ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը մեղադրվում է մաքսային վճարներից խուսափելու մեջ՝ ավելի քան 4,2 միլիարդ ռուբլու վնասով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։