Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով 2 ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել

Սամվել Վարդանյանի լիազոր ներկայացուցիչներ Վարազդատ Հարությունյանն ու Ռուբեն Մելիքյանը հայտարարություն են տարածել․

«Միջնորդություն՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով

Հիմք ընդունելով ուրբաթ օրը ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու գործով գլխավոր դատախազի արտահայտած օրինականության ու արագության հանձնառությունը՝ անհրաժեշտ ենք համարում լրացուցուցիչ դատավարական միջոցներով օգնել ՀՀ դատախազությանը՝ կատարելու այդ հանձնառությունը։ Մասնավորապես, այսօր հսկող դատախազին ներկայացրել ենք Սամվելին ուղեկցող երկու ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն։

Միաժամանակ վերահաստատում ենք մեր սկզբնական մոտեցումն առ այն, որ այդ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու բոլոր հիմքերն առկա են եղել դեռևս մեկ տարի առաջ։

Ըստ օրենքի՝ հսկող դատախազն ունի 7 օր՝ մեր միջնորդությունը բավարարելու կամ մերժելու համար»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։