Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։
«Այս պահին Քննչական կոմիտեում ենք, Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է, բայց միայն վկայի կարգավիճակով»,-այս մասին Aysor.am-ին ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը` այլ մանրամասներ չհայտնելով։
Նշենք, որ Արցախի նախագահը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվում է թշնամուն ռազմաթերք հանձնելու և պատերազմի ժամանակ զինվորական անփութության քրգործի շրջանակներում։
Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:
Տեղեկացնենք նաև, որ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա: