«Սամվել Շահրամանյանի լիազորություններն ավարտված են․ հայտարարություն կլինի»․ Ռոման Երիցյան

Ինչպես հայտնել էինք, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պարբերաբար հարցաքննվում է Քննչական կոմիտեում՝ հակառակորդին ռազմաթերք հանձնելու և պատերազմի ժամանակ զինվորական անփութություն դրսևորելու մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նա բացառապես վկայի կարգավիճակ ունի, հայտնել էր փաստաբան Ռոման Երիցյանը։ Այսօր հերթական հարցաքննությունն է եղել, որից հետո փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ քննությունը դեռ երկար է տևելու, դեռ շատ մարդիկ են հարցաքննվելու։ «Արցախի Հանրապետության նախագահն անպայման հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- նշել է Երիցյանը՝ հավելելով, որ այս պահին Շահրամանյանին մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա։
Ռոման Երիցյանը հայտնել է նաև, որ Սամվել Շահրամանյանի լիազորությունները որպես նախագահ ավարտված են և մոտ օրերս Արցախի տեղեկատվական շտաբն այդ թեմայով համապատասխան հայտարարությամբ հանդես կգա։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։