Սամվել Կարապետյանը խոստանում է` վերադարձնելու ենք բոլոր գերիներին։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
«Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել Հայաստանի պաշտպանական բյուջեն: Հայրենիքի անվտանգությունը սկսվում է սահմաններից, և Հայաստանի սահմանները պետք է շուրջօրյա պաշտպանված լինեն ժամանակակից տեխնոլոգիաներով, ստեղծվելու է կիբերանվտանգության ծառայություն, որը պաշտպանելու է Հայաստանի թվային ենթակառուցվածքները, կապի համակարգերը, ռազմավարական ցանցերը։
Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ՝ միջազգային ներուժը ծառայեցնելու Հայաստանի ազգային շահերի համար։ Այսօր արդեն իսկ դա իրականանում է»,- նշել է նա։





