Սամվեկ Կարապետյանը սովորական քաղաքական բանտարկյալ չէ, նա խղճի բանտարկյալ է։ Նա կալանավորվել է իր հոգևոր, կրոնական հայացքների համար»,- Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով խղճի բանտարկյալների առկայությունը խոսում է երկրում բռնապետական ռեժիմի հաստատման սարսափելի փուլի մասին, որի դեմ կարելի է պայքարել միայն չվախենալով։