Սամվել Կարապետյանը ունենալու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հաջողության ժամանակ․ Նարեկ Կարապետյան

Մենք հաստատում ենք, որ Սամվել Կարապետյանը, այո, ունենալու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն այդ ժամանակ։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ հաղթանակի ժամանակ Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի, այդ թվում՝ Կիպրոսի քաղաքացիությունից:

«Նա գտնվում է կալանքի տակ, հայտնի գործիչը, վախենալով, որ Սամվել Կարապետյանը կլինի մեր հաջորդ վարչապետը և իմանալով այդ մասին, նրան պահում է կալանքի տակ, այդ պատճառով կան սահմանափակումներ, բայց մենք ասում ենք և հայտարարել ենք, որ այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կունենա մեկ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»։

Հարցին՝ որոշակի կապ տեսնո՞ւմ եք քաղաքացիությունից հրաժարվելու և ընտրական արդյունքների միջև, Նարեկ Կարապետյանը պատասխանել է․ «Ընտրական արդյունքների միջև կապը կա, այս է, որ հաջողության ժամանակ, ոչ թե դեպքում, այլ ժամանակ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։