ՏԵՍԱՆՅՈւԹ․ Սամվել Կարապետյանը Հայաստանի ամենամեծ ներդրողն է, Հայաստանը նրա հայրենիքն է

Ո՞վ ամենամեծ տնտեսական փորձն ունի այսօրվա քաղաքական հայ գործիչներից, Հանրային հեռուստաընկերության եթերում այսպիսի հարցադրում է արել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա ներկայացրել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տնտեսական գործունեության աշխարհագրությունը՝ նշելով, որ Կարապետյանի ներդրումները տարածվում են 3-4 տարածաշրջանում։

«Դա Հունաստանն է, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եվրասիական տնտեսական միությունը, նաև Հայաստանի ամենամեծ ներդրողն է»,- մանրամասնել է նա։

Կարապետյանի խոսքով՝ 3 միլիոն հայ ապրում է Հայաստանում և, տարբեր գնահատականներով, 4-6 միլիոն հայ Հայաստանից դուրս, և այդ ռեսուրսն իրենք օգտագործելու մեծ պոտենցիալ ունեն և չօգտագործելու իրավունք չունեն։

«Այդ իսկ պատճառով՝ փետրվարի 12-ին կտեսնեք, թե Հայաստանի Հանրապետության համար զարգացման ինչ ճանապարհ ենք առաջարկում»,- նշել է Կարապետյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։