Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սամվել Կարապետյանը հայաստանցիների կյանքը դժոխք է սարքել
Անցած դարի 90-ական թվականները կարծես վերադարձել են, հովհարային անջատումներ են։ Հայ ազգի բարեգործ հռչակված, մեծ, ճոխ հանդեսներ կազմակերպող «Տաշիրի Սամոն»՝ Սամվել Կարապետյանը՝ Հայաստանի ՀԷՑ-ի սեփականատերը մեծ շահույթներ է ստացել բաշխիչ էլեկտրացանցերի երկար տարիներ շահագործումից, սակայն ցանցի հին ենթակառուցվածքները բավականաչափ չի թարմացրել, չի նորացրել։ Էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումների հետևանքով հաճախ անջատվող, փչացող էլեկտրական սարքավորումներ, լռված վերելակներում մնացած անձինք, վերելակների չգործելու հետևանքով բնակելի շենքերի բարձր հարկերում մնացած ծանր հիվանդներ, զառամյալներ․․․ Սա դժոխքի է նման։ ՀԷՑ-ը պարտավոր է կատարել էլեկտրաէնեգիա սպառողների հետ կնքված պայմանագրերում առկա պարտավորությունները, այլապես սպառողները զանգվածային ձևով դատական հայցեր կներկայացնեն մենաշնորհ ունեցող ընկերության դեմ։