Սամվել Կարապետյանը առաջատարն է․ սա այսօր ստացած EMPIRICA-ի հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ Կարապետյան

Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են։ Հարցումը կատարել է EMPIRICA https://empirica.am/ և հարցը եղել է ում կընտրեիք եթե ընտրությունը լիներ այս երկու գործիչների միջև: Այս մասին գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Վստահ քայլերով գնում ենք դեպի հաղթանակ։ Սա է նաև պատճառը, որ Փաշինյանը սրում է մեր դեմ անձնական թիրախավորումը։

Սակայն փոքր առավելությամբ հաղթանակը բավարար չէ։ Մենք պետք է խորհրդարանում ունենանք բացարձակ մեծամասնություն։ Մեծ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է մեծ և ուժեղ քաղաքական ուժ։

Որպեսզի կարողանանք բիզնեսների համար սահմանել զրոյական հարկ, ստեղծել 300․000 նոր աշխատատեղ և իրական տնտեսական վերափոխում իրականացնել, մեզ անհրաժեշտ է իրական իշխանություն և լայն աջակցություն։

Դրա համար դիմում եմ ձեզ. շարունակե՛ք տարածել մեր տեսլականը։ Խոսեք մարդկանց հետ։ Մենք գնում ենք դեպի մեծ հաղթանակ, և դրա համար կարևոր է մեզնից յուրաքանչյուրը»,-գրել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։