Սամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

Սամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին այսօր վերածվեց քաղաքական հետապնդումների, որոնք իրենց մեջ կրում են իշխանությունների վերաբերմունքը, դատարանի բակում լրագրողներին ասաց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Սրբազան Հայրը նշեց, որ հոգևորականներն այսօր դատարանի բակում են՝ զորակցություն բերելու բարերար Սամվել Կարապետյանին։

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը նշեց, որ Սամվել Կարապետյանը հավատարիմ է ազգային արժեքներին, ժողովրդին ու պետականության շահերին՝ հակառակ ամեն տեսակ փորձության։

Եզրաս Սրբազանը զերծ մնաց գնահատական տալ՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել եկեղեցուն։

«Ես այստեղ եմ, որ փոխանցեմ ռուսաստանաբնակ հարյուր հազարավոր հայորդիների զորակցությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեպաշտ հայորդիների աղոթական զորակցությունը, նվիրումն ու հավատարմությունը»,- ասաց Սրբազան Հայրը՝ նշելով, որ ցանկացած երկիր ուրախ պետք է լիներ, որ ունի Սամվել Կարապետյանի նման զավակ։

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։