Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին

Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին
«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ծանուցումը հիմնված է Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված համաձայնագրի վրա:
Այս համաձայնագիրը ներդրողներին իրավունք է տալիս դիմել Միջազգային արբիտրաժ, եթե նրանց իրավունքները խախտվում են պետության կողմից: Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացնում Սամվել Կարապետյանի և Հայաստանում նրա բիզնեսի դեմ վարչապետի սկսած արշավի պատճառով:
Ծանուցումը կրում է նախազգուշական բնույթ, հայ պաշտոնյաների գործողությունները որակվում են որպես ինքնակամ, խտրական, քաղաքական դրդապատճառներ ունեցող և ուղղված Կարապետյանի ընտանիքին սեփականությունից զրկելուն:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։