«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակՄարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում էր.
Իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին։ Գիշերվա դատական ակտը դրա մասին էր։
Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը չի՛ փոխելու իրականությունը։ Նրա նկատմամբ հասարակական լայն աջակցությունն աճում է, իսկ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկում ապրել։
Սա է իրականությունը, որը իրենք տեսնում, զգում ու հասկանում են։
Սամվել Կարապետյանի շուրջ է ձևավորվում այն ուժը, որը պատրաստ է հաղթել։ Երեք ամսից Սամվել Կարապետյանը պաշտոնապես լինելու է Հայաստանի վարչապետը։





