2025 թ. նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր քննչական խմբի անհիմն միջնորդությունը՝ երկու ամսով երկարաձգելով, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը, իսկ որոշման հրապարակմանը նախորդել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի համանման բովանդակությամբ հրապարակումը: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը։
«Վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Ժ. Մելիքսեթյանի, որոշել է մերժել փաստաբանական խմբի և դատախազության վերաքննիչ բողոքները: Այս ամենն իրավական ցանկացած տիրույթից դուրս է և հաստատապես վերացնում է քրեական դատավարությունը Հայաստանի դատարաններից:
Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հիմք Առաջին ատյանի դատարանը վկայակոչել էր միայն խոչընդոտելու, իբրև ռիսկը, իսկ Վերաքննիչ դատարանը փաստացի համաձայնել է դրա հետ՝ ուղիղ անտեսելով երեք անհերքելի փաստական տվյալ. 1) մեղադրանքի նվազագույն հիմնավորվածության բացակայությունը, 2) շուրջ 6 ամիս կալանք 3) այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունը:
Այս ամենն ապացուցում է, որ Սամվել Կարապետյանի դեպքում որևէ ձևով՝ դատարաններում իրավունքը չի գործում, իրավական փաստարկները չեն գնահատվում, արդարադատություն չի իրականացվում:
Հետագա զարգացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում է Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը:




