Ես վարչական կալանքի տակ եմ եղել: Այս մասին ասել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով այն հարցին, թե գործարար, բարերար Սամվել Կարապետյանին նվիրված ակցիաներին ինչու չի մասնակցել:
«Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քայլերն ինձ անհանգստացնում են, և յուրաքանչյուր անարդար որոշում պատժվելու է»,-դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ նախկին վարչապետը։
Ինչ վերաբերում է եկեղեցու նկատմամբ հարձակումներին, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, որ այդ հարցը ևս անհանգստացնում է իրեն։ «Բոլորիս է դա անհանգստացնում»,- ավելացրել է նա։