Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանն Instagram-ի իր էջում ուղերձ է հղել, որում ասվում է.
«Ես՝ Էթերի Կարապետյանս, այս ուղերձով ցանկանում եմ հստակ ասել՝ մեր ընտանիքը միշտ եղել է, կա և կլինի հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին։
Մենք երբեք չենք շեղվել մեր արժեքներից։ Անկախ ժամանակներից, մենք գործել ենք լուռ, բայց հետևողական՝ օգնելով և կառուցելով։ Մենք մեր նվիրումն ու հավատքը չենք դնում ցուցադրման, բայց երբ փորձ է արվում խեղաթյուրել մեր նպատակներն ու գործը, լռելը դառնում է անթույլատրելի։
Սամվելը երբեք չի եղել կործանման կամ բռնության կողմնակից։ Նա միշտ կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար միջնորդի դեր է կատարում, որովհետև հավատում է խաղաղությանը։ Նրա ներդրումները, բարեգործական ծրագրերը, և համառորեն Հայաստանը հզորացնելու ցանկությունը խոսում են նրա արժեքների մասին ավելի շատ, քան ցանկացած խոսքեր։