Սամվել Կարապետյանի կալանքի տակ պահելու տրամաբանություն չկա. տեսնենք՝ համարձակություն կունենա՞ դատավորը գնալ քաղաքական ճնշումներին դեմ, թե՝ ոչ. Նարեկ Կարապետյան

Քանի որ իրավական գործընթաց չէ, այլ՝ քաղաքական, չի կարող որևէ տրամաբանությամբ ինչ-որ որոշում կայացվել: Հետագայում մենք կհասկանանք՝ ոնց է ընթանում: Համարձակություն կունենա՞ դատավորը քաղաքական ճնշումներին դեմ գնալու, թե՞ ոչ: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Նարեկ Կարապետյանը:

Նա նշել է, որ գրեթե բոլոր խուզարկություններն ապօրինի են ճանաչվել, ինչպես նաև ձերբակալությունը: Տրամաբանություն, որ շարունակեն Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահել, ըստ նրա՝ չկա:

«Քանի որ չկա ընդհանուր գործընթացի տրամաբանություն, մենք չենք կարող վստահ ասել, որ ինչ-որ իրավական հանգուցալուծում կունենա խնդիրը: Սա քաղաքական, մարդու հայացքների դեմ քայլեր են», — նշել է Նարեկ Կարապետյանը:

Խոսելով «Մեր ձևով» շարժման մասին՝ Կարապետյանն ասել է, որ մինչև օգոստոսի վերջ մամուլի ասուլիս կհրավիրեն և կներկայացնեն շարժման նպատակը:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։