Սամվել Կարապետյանի կալանավորումը քննարկվել է Թրամփի վարչակազմում․ ամերիկյան պարբերական

Շատ մտահոգիչ միտում է տարածվում աշխարհում՝ կառավարությունները հետապնդում են իրենց քաղաքական ընդդիմախոսներին: Այս մասին գրումէ BizPac-ը:

Ավելի սարսափեցնող է այն, որ կառավարությունները փորձում են լռեցնել քննադատներին՝ նրանց կրոնական կամ քաղաքական արտահայտությունների համար։

Մի ընթացիկ օրինակ, որը մնացել է ուշադրությունից դուրս, տեղի է ունենում Հայաստանում։

Հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը ձերբակալվել է, բանտարկվել և մերժվել է նաև նրագրավի իրավունքը։ Ինչի՞ մեջ է մեղադրվում Կարապետյանը։ Վարչապետի խոսքով՝ ռեժիմի փոփոխության կոչ անելու մեջ։ Սակայն իրավիճակի ավելի խորն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սա քաղաքական հետապնդում է վարչապետի կողմից։

Ձերբակալությունից առաջ Կարապետյանն ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:

Թրամփի վարչակազմին մոտ կանգնած անձը BizPac-ին ասել է․ «Թրամփի վարչակազմը ավելի ու ավելի է գիտակցում, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է Կարապետյանի նկատմամբպարզապես նրա կրոնական համոզմունքների և խոսքի ազատության համար։ Սա ճիշտ նույնն է, ինչ Բայդենը արեց Թրամփի հետ՝ հետապնդելով ընդդիմախոսին՝ տարակարծիք լինելու համար՝ ներկայացնելով դա որպես ապստամբություն»։

Հայաստանում դատավորը վերջերս վճռեց, որ վարչապետի հրահանգով Կարապետյանի նկատմամբ իրականացված խուզարկությունն ու ձերբակալությունը անօրինական էին։ Վերլուծաբանները նշում են, որ սա ապացուցում է՝ Փաշինյանը իր քննադատներին հետապնդելու և լռեցնելու համար չարաշահում է իր պաշտոնը:

BizPac-ին անանուն քաղտեխնոլոգն ասել է․ «Երբ դատավորը ապօրինի է ճանաչում խուզարկությունը,իսկ խոստումները խախտվում են, արդեն ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը չարաշահում է իր պաշտոնը՝ Կարապետյանի նման քննադատներին լռեցնելու համար»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։