Սամվել Կարապետյանի գործով ներգրավված է 52 քննիչ. ՔԿ-ում վստահեցնում են, որ դա շատ չէ

Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարեց, որ Քննչական կոմիտեն նպատակ ունի Սամվել Կարապետյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ։ Նրա խոսքով՝ գործի քննությանը մասնակցում է 52 քննիչ, այն դեպքում, երբ գերատեսչությունում ընդհանուր առմամբ գործում է 811 քննիչ։

Խամոյանի համոզմամբ՝ գործը մինչ օրս դատարան չուղարկելը և նման քանակությամբ քննիչների ներգրավումը վկայում են միայն այն մասին, որ իշխանությունները ձգտում են Կարապետյանին մեկուսարանում պահել որքան հնարավոր է երկար։

ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը, պատասխանելով պատգամավորի հայտարարությանը, նշեց, որ կատարվել է «հսկայական քննչական աշխատանք»․ նրա խոսքով՝ մեկ գիշերվա ընթացքում իրականացվել է շուրջ 100 խուզարկություն, իսկ հետագայում քննիչների աշխատանքի ծավալը նվազել է։ Պողոսյանը ընդգծել է, որ 52 քննիչի ներգրավվածությունը տվյալ գործով համարժեք է դրա բարդությանը և ծավալին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։