Սամվել Կարապետյանի դիմանկարով հսկայական պաստառն այսօր առավոտյան հայտնվել է երևանյան Կասկադի վերևում

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դիմանկարով հսկայական պաստառն այսօր առավոտյան հայտնվել է երևանյան Կասկադի վերևում։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորված է, արդեն մեկ շաբաթ է, ինչ քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցները Սամվել Կարապետյանի լուսանկարով եւ նրա ազատության կոչով պաստառներն ապամոնտաժում են «Տաշիր» առեւտրի կենտրոնի, «Դալմա մոլ»–ի եւ այլ շինությունների վրայից։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 4–ին, ժամը 17.30–ին երթ է կազմակերպվում ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի։ Երթը կհասնի մինչեւ նրա կալանվայր։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։