Սամվել Կարապետյանի առաջադրումը միանգամայն սահմանադրական է

Փետրվարի 12-ին տեղի ունեցած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը` համընդհանուր ծափողջյունների տակ, վարչապետի թեկնածու հռչակեց հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանին: Այս որոշումը մի փոքր անսպասել էր, քանի որ Սամվել Կարապետյանը չի համապատասխանում ՀՀ վարչապետին ներկայացվող սահմանադրական պահանջին` նա երկքաղաքացի է, ինչպես նաև վերջին 4 տարում մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում: Սակայն կուսակցության ներկայացուցիչները գտել են այս խնդրի իրավական լուծման հնարավորությունը, եթե կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ստանա ընտրողների մեծամասնության վստահության քվեն, և ձևավորի սահմանադրական մեծամասնություն՝ իրենք փոփոխություն կանեն Սահմանադրության 148-րդ հոդվածում, վերացնելով սահմանադրական արգելքը:

Սահմանադրության 148 հոդվածը` Կառավարության անդամին ներկայացվող պահանջները, ասում է, որ Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Կառավարության անդամի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրա համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

Իսկ Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջները շարադրված են Սահմանադրության 48-րդ հոդվածի երկրորդ կետում` Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Այսպիսով, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջարկում է տարբերակել պատգամավորին և կառավարության անդամին ներկայացվող պահանջները, թույլ տալ, որ կառավարության անդամը` այս դեպքում վարչապետը, լինի երկքաղաքացի` բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից ունենա այլ երկրի քաղաքացիություն, ինչպես նաև կհանվի վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու պահանջը:

Հիմա, որքանո՞վ է այս գործընթացը իրավական կամ որքանո՞վ է այն համապատասխանում Սահամանդրության ոգուն, եթե տառը կարելի է փոխել: Հայաստանի Սահմանադրությամբ՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին, Սահմանադրությունն էլ ընդունվում է հանրաքվեով, դարձյալ ՀՀ քաղաքացիների կողմից: Խորհրդարանական ընտրություններից գրեթե չորս ամիս առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ վարչապետի իր թեկնածուն Սամվել Կարապետյանն է, և այդ թեկնածույով մասնակցում է խորհրդարանական ընտրություններին: Բնական է, որ Կարապետյանը չի կարող գլխավորել կուսակցության համամասնական ցուցակը, բայց յուրաքանչյուր ընտրող, ով գնում է ընտրատեղամաս և իր ձայնն է տալիս «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, նա իր գլխում ունի այն միտքը, որ ինքը դրանով նաև քվեարկում է հօգուտ Սամվել Կարապետյան վարչապետի թեկնածուի օգտին, ինքը քվեարկում է հօգուտ այն սահմանադրական փոփոխության, որը խոստացել է իրականացնել «Ուժեղ Հայաստան»: Եթե կուսակցությունը ստանում է ընտրողների մեծամասնության քվեն, նշանակում է, որ ընտրողներն իրենց քվեարկությամբ կողմ են քվեարկել նաև կուսակցության կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխություններին, քվեարկել են հօգուտ Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխության:

Սա գործընթացը դարձնում է հրապարակային և թափանցիկ. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ոչ թե հասարակությունից թաքուն և նրա թիկունքում է ինչ որ գործընթաց կազմակերպում, այլ հասարակությանը, ընտրողներին է մասնակից դարձնում քաղաքական պրոցեսին, ակնկալելով նրանից յուրաքանչյուրի վերաբերմունքը՝ իրենց կողմից առաջարկված նախագծին: Եվ միայն ընտրողների դրական քվեարկությունն է, որ ապահովումէ այդ փոփոխությունների իրականացումը:

Ավելի պարզ ասած, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ընտրության մասնակիցների մեծամասնությունը ուզում է Հայաստանի վարչապետի պաշտոնում տեսնել Սամվել Կարապետյանին և քվեարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին, ուրեմն նրանց կամքը որպես իշխանության միակ օրինական տերերի ի կատար է ածվում, մնացածը տեխնիկական և լուծելի խնդիրներ են:

ArmLife.am

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։