Սամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»

Սամվել Կարապետյանի իրականացրած կրթական կարևորագույն ծրագրերից մեկը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոնների հիմնումն է`
2017 -ին ֆրանսիական «Schneider Electric» ընկերության, իսկ 2018 -ին՝ «Կասկադ» հոլդինգի հետ համատեղ ծրագրերով։

Հարթակները երիտասարդ գիտնականներին և ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալ էներգետիկայի և ավտոմատացման ոլորտների ամենաժամանակակից տեխնոլոգիաներին։

Կենտրոնները հագեցած են բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման լաբորատորիայով, որոնք համալրված են ժամանակակից ավտոմատացման սարքերով՝ 1000-ից մինչև 35 հազար դոլար արժողությամբ։

Սա կրթության և իրական արտադրության միջև անմիջական կապի ստեղծման օրինակ է։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև կրթաթոշակային համակարգը։ Սամվել Կարապետյանը և Կարապետյան ընտանիքը գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին տրամադրել են ամսական մինչև 250 հազար դրամ կրթաթոշակ։

Այս ներդրման նպատակն է ստեղծել նոր սերնդի մասնագետների համայնք, որոնցից շատերն արդեն աշխատում են Հայաստանի էներգետիկ համակարգում՝ իրենց ներդրումն ունենալով երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։