Սամսոնյանը շարունակելու է հացադուլը, քանի դեռ իրեն հնարավորություն չի տրվել իր բուժող բժշկի վերահսկողությամբ իրականացնել վերականգնողական թերապիան. Մելիքյան

Նարեկին հետ տարան քրեակատարողական: Նարեկ Սամսոնյանը մինչև ձերբակալությունը պլանավորել էր դեկտեմբեր ամսին վիրահատվել, բայց կալանավորման պատճառով հնարավոր չեղավ իրականացնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց Ռուբեն Մելիքյանը:

«Նարեկն ասաց, որ ինքը հրաժարվելու է որևէ վերականգնողական միջամտությունից բուժհաստատությունում: Փաստացի շարունակելու է հացադուլը, քանի դեռ իրեն հնարավորություն չի տրվել իր բուժող բժշկի վերահսկողությամբ իրականացնել վերականգնողական թերապիան:

Փաստ այն է, որ Նարեկը բժշկի հետ զրույցի արդյունքում հասկացավ, որ կանգնած է լուրջ առողջական ռիսկերի առջև, վերականգնողական թերապիա անցնելու նպատակով հայտարարություն ներկայացվեց գրավոր, որ դուրս է գալիս հացադուլից: Մարդը իրավաբանական առումով որոշակի իրավունքներ ունի բժշկության ոլորտում՝ ողջամտության սահմաններում»:

Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ Մելիքյանը նշեց. «Նարեկ Սամսոնյանին որոշակի արյան հետազոտություն արեցին, անալիզ վերցրեցին և հետ տարան: Մեզ տրված պարզաբանումը այն է, որ համապատասխան փաստաթղթերի՝ հետազոտության արդյունքները ներկայացնելուց հետո, վաղը նորից կդիտարկվի բուժկենտրոն վերադարձնելու հարցը: Մենք ունենք այն ակնկալիքը, որ վաղը Նարեկին կբերեն Իզմիրլյան բժշկական կենտրոն, թերապիան անցնելուն կհաջորդի հետազատությունների իրականացումը, այնուհետև կհետևի վիրահատությունը»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։