Սահմանին տեղաշարժ չկա այս պահին, ռիսկերը գնահատում ենք. Ալեն Սիմոնյան

Հայաստանն ուշի-ուշով հետևում է Իրանում ստեղծված իրավիճակին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այս պահի դրությամբ մտահոգություն չկա, որ կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ մեր հարևանի հետ հարաբերությունների վրա (նկատի ունի Ադրբեջանին-հեղ.), որովհետև խոսակցությունը շարունակվում է, ու կան կոնկրետ գործընթացներ, որոնք ընթացի մեջ են»,- ասաց նա։

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ Իրանում ստեղծված իրավիճակից րոպեներ անց Հայաստանը գնահատել է ռիսկերը։

«Այո՛, գնահատել ենք, քննարկել ենք շատ վաղ ժամի՝ լույսը չբացված, միջազգային գործընկերների հետ կապի մեջ ենք»,- նշեց Սիմոնյանը։

Նա վստահեցրեց, որ սահմանին տեղաշարժ չկա այս պահին։

«Պատերազմի հետ կապված ռիսկերը մինիմալ են այսօր, մենք պետք է աշխատենք, որ այն ընդհանրապես չեզոքացնենք, կառավարությունը գործուն քայլեր է անում»,- հավելեց ԱԺ նախագահը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։