Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Աբսուրդն ու մառազմը շարունակվում է:
Շաբաթը սկսվեց ու ավարտվեց Ֆուտբոլային խայտառակ պարտություններով, չնայած՝ պայմանավորվել ենք, որ որևէ պարագայում մենք մեզ պարտված չենք համարելու:
Լինի դա պատերազմ, տարածքային ու մարդկային կորուստ, թե սպորտ:
Իհարկե՝ 9-1 հաշվից հետո, չենք կարող մեզ հաղթած համարել, բայց դե…
Կարևորը՝ մասնակցությունն է ու լավատեսությունը:
Համ էլ՝ վարչապետը խոստացել է, որ մինչև 2050 թվականը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դառնալու է աշխարհի չեմպիոն:
Շաբաթը սկսվեց ու ավարտվեց մի ադրբեջանցի ոմն ջահելի Երևանում ազատ ֆրֆռալու, երգելու ու կապիկանալու տեսաուղերձները մեկնաբանելով, բայց և դրա անհետևանք մնալով:
Այնպես, ինչպես մի խումբ ադրբեջանցիների կատարմամբ՝ «ջան Ղարաբաղ» երգ-ուրախությունն էր Հանրապետության հրապարակում:
Արդեն երկրորդ դեպքն ու համոզվում ես, որ ի՞նչ ԱԱԾ, ի՞նչ ոստիկանություն, բարդակ է ու անտերություն։
Տեսանք, զայրացանք, փնթփնթացինք, անցավ-գնաց…
Զարմացանք ու զայրացանք՝ տեսնելով Ֆրանսիական «Arte France» հեռուստաալիքով հաղորդաշարը, որի հետնամասում ցուցադրված Հարավային Կովկասի քարտեզից ոչ միայն ջնջված էր Հայաստանը, այլ նաև այն ներկայացված էր որպես Ադրբեջան:
Հասկանալի էր, որ դա ո՛չ պատահականություն էր, ո՛չ էլ վրիպակ:
Քաղաքական պատվեր էր, որն իր էֆֆեկտն ապահովեց:
Բողոքեցին քաղակտիվիստները, արդյունքում՝ հաղորդավարի թեթև «կներեքով» թեման փակվեց, մոռացության մատնվեց:
Շաբաթվա ընթացքում ինչ զավեշտ ու նոնսենս ասես, որ լսեցինք:
Լսեցինք ուղիղ հարցեր, թե վերջիվերջո որո՞նք են այն 17 կետերը, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես եկել են համաձայնության ու որոնց տակ Հայաստանը պատրաստ է հենց հիմա ստորագրել:
Ինչեր ասես լսեցինք, բայց կոնկրետ պատասխան՝ չլսեցինք:
Այդպես էլ չի լուսաբանվում թե, ինչ բովանդակություն ունեն այդ կետերը:
Ավելին՝ այն գաղտնիք է պահվում:
Պաշտոնապես հայտարարվում է, որ դրանց մասին կիմանանք, երբ «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի ու հրապարակվի:
Այսինքն՝ հայ ժողովուրդը չգիտի ու մինչ այդ չի էլ իմանա, թե ինչերի շուրջ են բանակցել ու համաձայնության հասել, ու չի բացառվում, որ վերջում կանգնելու է փաստի առաջ:
Փաստ է, որ դրանք բացառապես միակողմանի զիջումների վերջնարդյունք են, որ Ադրբեջանը գեթ մեկ փոխզիջման չի գնացել:
Այս մասով էլ կոնկրետ ուղղված հարցին, թե «փոխզիջումների» արգասիքը համարվող այդ պայմանագրով Ադրբեջանն ի՞նչ զիջման է գնում, ասեք գեթ մեկ զիջում, ՀՀ իշխանությունները չունեն անգամ լղոզված, կիսաճշմարիտ պատասխան:
Չունեն պատասխան, որովհետև որևէ փոխզիջման Ադրբեջանը չի գնացել, առավել ևս այն ֆիքսել պայմանագրում:
Ընդհակառակը՝ այդ 17 կետանոց պայմանագրի պատրաստ լինելուն պես առաջ է քաշել նորանոր պայմաններ, որոնց կատարման պարագայում նոր կմտածի՝ ի վերջո ստորագրել այն, թե՝ ոչ:
Դե իսկ իշխանությունների խոսույթում արդեն իսկ պտտվում է՝ «պետք է ստորագարենք, ասածներն անենք, թե չէ պատերազմ կլինի» հայտնի թեզը:
Խաղաղություն մուրալուն զուգահեռ, իշխանականները լծված են Ալիևի հիմնական պահանջի, այն է՝ Սահմանադրության փոփոխման օր առաջ կյանքի կոչմանը:
Ու խոսք անգամ չկա, երկուստեք այն փոխելու մասին:
Մանավանդ, երբ ընդհակառակը՝ Ադրբեջանի Սահմանադրությամբ ներկայիս ՀՀ սուվերեն տարածքը համարվում է Ադրբեջան:
Օրինակ՝ Արդարադատության նախարարուհի Սրբուհի Գալյանի կարծիքով՝ «ոչ թե պայմանագիրը Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունը պայմանագրին պետք է համապատասխանի»:
Որ «նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը և խաղաղության պայմանագիրը չվտանգողը»:
Ու սա ասում է մասնագիտությամբ իրավաբան, այսօրվա Արդարադատության նախարարը…
Ես չգիտեմ, այս աչոնիկը իրավաբան է, թե հոգեբան, բայց որ սրտաճմլիկ ու հակաիրավաբանական գյուտեր է անում՝ փաստ է:
Ինչևէ, ում համար՝ «խաղաղության», ում համար՝ «անվերապահ կապիտուլյացիայի» պայմանագիր:
Ու քանի որ հնարավոր է դեռ չստորագրել, փոխարենը կորզել նոր պահանջներ, ապա չի խանգառում մի քանի օր սահմանին կրակոցներն ու էսկալացիաները:
Հա՛մ կմեղադրեն մեզ ռեվանշիզմի մեջ, էսկալացիայի մեղքը կբարդեն մեզ վրա, հա՛մ ալիբի կունենան միջազգային հանրությանը ներկայացնելու, որ հայկական կողմն իբր դեստրուկտիվ է, տորպեդահարում է խաղաղ բանակցություններն ու այն տանում փակուղի:
Այս պրիմիտիվ, բայց և աշխատող սցենարով Բաքուն կձերբազատի իրեն պայմանագիրը ստորագրելուց, ստորագրելը ձգձգելու պատրվակով ժամանակ կշահի, արդյունքում՝ հայկական կողմը պատերազմի վախից դրդված ավելի շուտ կհամաձայնի նոր պահանջների կատարմանը, իսկ իրենք էլ չստորագրելով չեն սահմանափակի իրենց իսկ ծավալապաշտական ախորժակը:
Բաքուն տեսնում է, որ հայկական կողմն ամեն ինչին համաձայն է ու պատրաստ է ստորագրել 17 կետերի դիմաց:
Հետևաբար՝ 17-ը ստորագրողը 27-ի, 37-ի դիմաց էլ կստորագրի:
Ու նման բարենպաստ «ռասկլադի» պարագայում անգամ պատերազմելն է դառնում անիմաստ:
Ալիևն անվճար ստանում է այն, ինչ ուզում է:
Ալիևն այն չի ստորագրի, որովհետև իրեն պետք է «էրիվանը», «Արևմտյան Ադրբեջանը», որի մասին անկաշկանդ խոսում է, ու բերանին գալացող չկա:
Ադրբեջանցի բարձրաստիճան ղեկավարներն անկեղծ ու անկաշկանդ ասում են, որ եթե ստորագրենք այդ համաձայնագիրը Երևան չենք կարող մտնել, «Արևմտյան Ադրբեջան»-ից ու պահանջատիրությունից չենք կարողանա խոսել:
Որ պետք չէ ստորագրել, քանի որ Բաքուն գործընթացի ժամանակ հասնում է առավելագույն արդյունքի՝ դիմացը չստանձնելով որևէ պարտավորություն։
Որ «խաղաղության պայմանագիր» իսկապես պետք չէ, փոխարենը կարող ենք սուրճ պատվիրել և հանգիստ դիտել, թե ինչպես է Հայաստանն ըստ հերթականության կատարում Ադրբեջանի բոլոր պայմանները:
Արդյունքում՝ վերջին հինգ տարիների ընթացքում, գրեթե ամենօրյա ռեժիմով, Ալիևը Փաշինյանի հետ վարվում է այնպես, ինչպես Թրամփը վերջերս վարվեց Զելենսկու հետ:
Բայց ի տարբերություն Փաշինյանի, Զելենսկին ցույց տվեց, որ ինքը գոնե արժանապատվություն ունի և չի պատրաստվում «լիզել» Թրամփի կոշիկները:
Փաստացի, հայկական կողմը որքան հեզ է ու հնազանդ, որքան եռանդուն է ցուցադրում «խաղաղասիրությունն» ու օր առաջ, անգամ միակողմանի պայմանագիր ստորագրելու պատրաստակամությունը, այդքան կոշտ Ադրբեջանն այն ուղարկում է գրողի ծոցը:
Որքան շատ են ցուցադրում «խաղաղասիրությունը» միջազգային հանրությանը՝ իրենց տեր կանգնելու ակնկալիքով, այդքան աշխարհը հեռու հասցեով է ուղարկում մերոնց:
Որքան շատ են համոզում սեփական հասարակությանը, որ իրենք «խաղաղություն» են ուզում բերել, իսկ ավելի շուտ՝ խաղաղություն մուրում, այդքան շատ է հասարակությունն ակամա սպասում պատերազմի:
Որքան Փաշինյանն ավելի «կառուցողական» է խաղում՝ հայկական կենսական շահերի հաշվին վտանգելով մեր պետականությունը, այնքան արագացնում է Ադրբեջանի ագրեսիան մեր պետության դեմ։
Մանավանդ, որ բանակցային գործընթաց, որպես այդպիսին չկա:
Ադրբեջանը շարունակում է պատրաստվել պատերազմի և պարզապես սպասում է հարմար պահի՝ հարձակվելու:
Բավական է, որ գերտերություններն Ադրբեջանին չզսպեն, ու նա կհարձակվի։
Իսկ դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի:
Այնպես որ մի զարմացեք, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել Հայաստանի սպառազինումը, որ այլևս Հայաստան մահաբեր զենք ու ռազմատեխնիկա չի մատակարարվի։
Իսկ դա նշանակում է, որ հաջորդ քայլը՝ բանակի լուծարումն է:
Պահանջ են հնչեցրել նաև դուրս բերել այլ երկրների ուժերը Հայաստանից:
Իսկ դա նշանակում է, որ դա միայն չի վերաբերվում հայ-ադրբեջանական սահմանին մոնիտորինգ իրականացնող եվրոդիտորներին:
Այն վերաբերում է ռուսական ներկայությանն ու մասնավորապես՝ ռազմաբազային:
Մի զարմացեք կարդալով Սյունիքում զօրուգիշեր կրակոցների ֆոնին ՀՀ Պաշտպանության նախարարության՝
«Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։
Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում» աբսուրդամարազմատիկ հայտարարությունը:
Ստացվում է՝ ադրբեջանցիները կամ կրակում են իրենց տարածքի ուղղությամբ կամ երջանկությունից օդ են կրակում։
Գուցե զինվորներից մեկի ծնունդն են 7 օր 7 գիշեր նշում, հրավառության փոխարեն էլ ավտոմատներով վերև կրակում:
Գուցե դրանք խաղաղության ու շնորհավորանքի կրակոցներ են։
Ադրբեջանցիները դրանով ցուցադրում են իրենց ուրախությունը խաղաղության համաձայնագրի շուրջ հայկական կողմից ադրբեջանական բոլոր պահանջներն ընդունելու կապակցությամբ։
Ստացվում է՝ ըստ Պաշտպանության նախարարության երբ որ կլինեն վտանգավոր կրակոցներ, զոհեր ու վիրավորներ, նոր այդ մասին հանրությանը կասեն։
Ընդ որում՝ Սյունիքում կրակոցների մասով չեն ասում, որ կրակոցներ չեն եղել, ասում են՝ եթե լինեն վտանգավոր կրակոցներ, մենք կասենք։
Ըստ այդմ, այսուհետ կրակոցները բաժանվում են երկու խմբի՝ անվտանգ և վտանգավոր կրակոցներ։
Եթե կրակում են ու զոհեր չկան, ուրեմն այն պաշտոնապես չի լուսաբանվի:
Ու թքած, որ քո վրա կրակում են, իսկ դա հանցագործություն է։
Որ երբ քո վրա կրակում են, իսկ դու լռում ես, դու օգնում ես հանցագործին, որ նա չպատժվի ու շարունակի իր հանցագործությունը անպատիժ կատարել։
Որ արձագանքի բացակայությունը քաջալերել է Ադրբեջանին՝ ամրապնդելով այն ընկալումը, որ նա կարող է շարունակել իր ընդլայնողական քաղաքականությունն՝ առանց հետևանքների:
Որ եթե մի երկրում առաջին դեմքերի մակարդակով անընդհատ Ադրբեջանին հավաստիացնում են, որ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու նպատակ չունեն, բնական է, որ Ադրբեջանը կկրակի էլ, ագրեսիայի էլ կդիմի, նոր տարածքներ էլ կխլի:
Այս դեպքերը պարզաբանելու ամենաֆանտաստիկ պատասխանը տվեց քպ-ական ակունք իմաստության, «նյուարծրունական» ռազմաստրատեգ մի պատանի պատգամավոր, ասելով՝ «Սահմանային դիրքերում մառախուղ լինելու դեպքում մարդիկ ուղղակի օդ են կրակում՝ և՛ այս կողմից, և՛ մյուս կողմից: Դա հակառակորդին տեղյակ պահելու համար է, որ մենք մեր դիրքերում ենք»:
Լավ, այս կարգի աբսուրդ ու անհեթեթություն, այս կարգի ստորացում, այս կարգի ինքնախաբեությու՞ն, ավելի ճիշտ՝ սեփական ժողովրդի աչքերին թոզ փչում:
Անգամ ադրբեջանցիներն են ծաղրում ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը կարդալիս:
Պետք չէ զարմանալ, այս ամենն արդեն իսկ կենսակերպ է դարձել, մենք էլ շարունակում ենք մնալ՝ լեթարգիկ, ամորրֆ ու ապատիկ:
Այնպես որ, նորմալ է, երբ Փաշինյանը հերթական մարմաջով ու ջղաձգումներով, բայց անկեղծ ասում է՝ «Այո՛, տալու ենք, ճանապարհ տալու ենք», «այո՛, ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, ուզում եք թռեք վերև, իջեք ցած», ասե՛ք՝ ի՞նչն ենք զիջել, 7 տարի վարչապետ եմ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն հիմա շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է»:
Երբ հերթական սրացումների ֆոնին, իր շիզոֆրենիկ-խեղկատակի ամպլուայի մեջ, անճոռնի ֆասոնով, աննորմալ միմիկաներով ու ժեստիկուլյացիաներով, էմոցիոնալ սպեկուլյացիաներով, ցինիզմով ու լիրիկական զեղումներով, խրոնիկ պաթոլոգիական սուր փսիխոզով ու պարանոյիկ վարքով պոռթկում ու փողոցային խուլիգանի հիստերիա է դրսևորում՝ հաթաթա տալով նախկին 3 նախագահներին, թե բա՝ «Արա՛, եթե բան չկա բանավիճելու, վե՛ր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք: Ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կտամ, և էդտեղից ձեր երեքիդ քաղաքական դիակների մնացորդները դուրս կհանեն: Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ»:
Նայում ես էյֆորիկ ու գժական վիճակը, դեպրեսիվ վարքը, կատաղության նոպան, ցայնոտն ու ցնցումները, հասկանում ես, որ տրանկվիլիզատորները կառարարական տանն է թողել:
Որ պացիենտի վիճակը կայուն ծանր է…
Նայում ես հախուռն էմոցիան, էքսպրեսիան, պոռոտախոսությունը, դուխն ու պաթոսը, մտածում ես՝ լավ բա այս հզոր ու ուժեղ վարչապետը, որը կարող է նման կերպ հոխորտալ իրեն նախորդող նախագահների հասցեին, ով ժամանակին ասֆալտին էր փռում, հիմա՝ պատերով տալիս, այդ ինչու՞ կես խոսք անգամ չի արտահայտվում Ալիևի մասին:
Այդ ինչու՞ նույն տոնայնությամբ ու բառապաշարով չի պատասխանում նրան, տեսնելիս էլ՝ հեզ է ու խոնարհ:
Նույնիսկ երբ վերջինս նրան «հարբեցող ծաղրածու» է անվանում, երբ «նոլդու Փաշինյանի» տակ ձոներ է հյուսում ու ցեղովի ծաղրի մատերիալ սարքում:
Մնում է ասել՝ բանավիճող լինեիր, Ալիևի հետ կբանավիճեիր, ոչ թե հանդիպումներին խեղճուկրակ որբի նման կծկված կկմկմայիր…
Մանավանդ, որ նա կիրթ է ու կառուցողական…
Այնպես որ Ալիևն իրեն է ստորացնում, նվաստացնում, նա էլ՝ ընդդիմադիր պատգամավորներին։
Ազգն էլ պերմանենտ սթրեսի ենթարկված, քաոսի մեջ գոյատևում է:
Պառլամենտական ընդդիմությու՛ն, շարունակե՛ք հանդուրժել ու լեգիտիմացնել նրան:
Վայր չեք դնում մանդատները, կերե՛ք այն…
Ինչևէ…
Նայում ես ու ինքդ քեզ հարց ես տալիս՝ այս անոմալ ու ամոռալ, գռեհիկ ու անտակտ կերպարին բա կբերեն առաջին պլան…
Անձի երկատված, պատահական պատուհաս, դիլետանտ դեմագոգին բա կվստահե՞ն երկրի ղեկավարումն ու ազգի առաջնորդումը:
Մեկին, ով հրճվում է նրանով, որ «ֆեյսբուքում Էրդողանի հետ հանդիպումն ամենաշատ լայքերն է հավաքել»…
Կոլաբորանտ, ով օրգազմ է ապրում ՀՀ պարտություններից, հանձնումներից ու զիջումներից:
Գոնե ազնիվ ասում է՝ «Եթե հայ ժողովուրդը ինձ հետ համաձայն չէ, ուրեմն ես չեմ լինի վարչապետ»:
Բայց ստացվում է, որ բողոքող կա, օր առաջ վռնդելու ցանկացողը կա, հետը չհամաձայնվող՝ ինչքան ասես, բայց գործնականում՝ սայլը տեղիչ չի շարժվում, ինքն էլ շարունակում է վարչապետել:
Մի՛ զարմացեք ո՛չ նրա, ո՛չ իր «տասովչիկների ու վեցնոցների» խոսույթից, ո՛չ զուգընկերուհու մեզ կրթելուց, «Մնացել ենք 5-րդ դարում» թեմայով բանախոսությամբ հանդես գալուց:
Մի՛ զարմացեք այլ փոխարենը հետևեք Քոչարյան Անդոնի բարի խորհուրդին.
«Խաղաղ օրն օգտագործենք 100 տոկոսով, վաղը կարող է այն չունենանք»…
Դե ե՜կ, Վարդապե՛տ, ու մի՛ խենթանա…
Շարունակենք ապրել տոտալ ողբերգության, ամոթալի ու մարազմատիկ իրականության մեջ, հետևենք զարգացումներին ու արձանագրենք խայտառակ, տրագիկոմեդիկ, աբսուրդ ու պարադոքսալ սենսացիաները…