ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վերացրել են Կիևին հեռահար զենքի մատակարարման սահմանափակումները։ Այս մասին WDR հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Այլևս չկան սահմանափակումներ Ուկրաինային մատակարարվող զենքի տիրույթում` ո՛չ բրիտանացիների, ո՛չ ֆրանսիացիների, ո՛չ մեր կողմից, ոչ էլ ամերիկացիների կողմից։ Սա նշանակում է, որ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել, այդ թվում, հարվածներ հասցնելով ռուսական տարածքում գտնվող ռազմական դիրքերին։ Մինչև այս պահ նա չէր կարող դա անել»,- ասել է Մերցը։
Հավելենք՝ Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է եվրոպական գործընկերների հետ համաձայնեցված հեռահար «Տավրուս» հրթիռները Կիև տեղափոխելու հնարավորության մասին։