Սահմանամերձ Տավուշի մարզի Բարեկամավանի դպրոցը ցանկանում են լուծարել․ մինչև 2026թ․ փակվելու է 100 դպրոց

Տավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
Սահմանամերձ Բարեկամավանի դպրոցը ցանկանում են լուծարել,երբ աշակերտներին այլ դպրոց տեղափոխելու ճանապարհը դեռ քննարկման փուլում է
Մայիսի 3-ին «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի գեղագիտական կենտրոնում հանդիպման ժամանակ սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը Նիկոլ Փաշինյանին մտահոգություն է հայտնել, որ կառավարության ծրագրով, մինչև 2026 թվականը թվով 100 դպրոցներ, որոնք քիչ աշակերտներ ունեն, լուծարվելու են; Բարեկամավանի դպրոցը 17 աշակերտ ունի, սակայն դպրոցի առկայությունն է Բարեկամավանը որպես բնակավայր պահում, որպեսզի մնացած բնակիչները չարտագաղթեն։ Ն․ Փաշինյանը հայտնել է, որ Բարեկամավանից դեպի սահմանամերձ Դովեղ գյուղ տանող ճանապարհ է կառուցվելու և բարեկամավանցի դպրոցականները կսովորեն Դովեղի նորակառույց դպրոցում։ Իսկ Դովեղի դպրոցի շինարարությունը շուրջ մեկ տարի դադարեցված է ,շինարարական կազմակերպության հետ պայմանագիրը՝ խզված, հայտնի չէ, թե շենքը երբ կգործարկվի։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալւմյանին հարցրել եմ ՝ ե՞րբ է կառուցվելու Բարեկամավան-Դովեղ կամ Բարեկամավան-Նոյեմբերյան անտառային ճանապարհը։ Մարզպետարանից պատասխանել են « Դովեղ — Բարեկամավան ավտոճանապարհի հարցը քննարկման փուլում է։» ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։